ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Նիկոլ&աննա հակահիգիենիկ զույգը տարիներ շարունակ փող է ստացել՝ թե՛ գրելու, թե՛ չգրելու պարագայում

Նիկոլ&աննա հակահիգիենիկ զույգը տարիներ շարունակ փող է ստացել՝ թե՛ գրելու, թե՛ չգրելու պարագայում
06.06.2025 | 13:08

«Հայկական ժամանակի» ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ ում էս 25 տարի է նույն երգն են երգում.

1. Գարեգին Բ- ն աղջիկ ունի:

2. Բոլորին տվող Սիլվան:

3. Քոչարյանի Պողոսի սպանությունը:

Նիկոլը ոչ մի նոր բան չի ասում: Իր մոտ նույն թեմաներն են, նույն դեմքերը։

«ՀԺ»-ից առաջ էլ էս 31 տարի է ադրբեջանցիների PR-ն էր տանում Բլեյանի անհեթեթություններով ոգեշնչված, հետո Լևոն Տեր-Պետրոսյանից ընդօրինակեց փողոցային ընդվզման կանոններին, մասսաներին նույնանման վարկանկումներով մանիպուլացնելու ձևերին ու

հիմա էլ իշխանության ղեկին խաբեությամբ, զոռբայությամբ, համառությամբ ու աննամուսությամբ գալով նույն բաների մասին է գրում- մրում։

Գնացեք Ազգային գրադարան ու «Հայկական ժամանակ» թերթի արխիվում, եթե հավես ու ժամանակ ունեք, հաշվեք քանի անգամ են նիկոլ&աննա հակահիգիենիկ զույգը

օդից կախված լուրեր գրել Կաթողիկոսի դուստր ունենալու մասին, կամ Ռոբերտ Քոչարյանի «թալանի» մասին։

25 տարվա մեջ ամեն համարում մի նյութ կգտնեք։

Իսկ ընդհանրապես նիկոլ&աննայենք, իրենց թերթի տարբեր ժամանակների նյութերում գրել են կեղծիք, բամբասանք, փաստարկներ չունեցող ստահոդ ու խառնակիչ նյութեր։

Նրանք այդ նյութերը գրում էին պաշտոնյաների մամուլի քարտուղարների, կամ այլ անձանց կողմից մատուցված բամբասանքների հիման վրա։

Ընդ որում, բացարձակապես բոլորից փող ստանալով թե գրելու, թե չգրելու պարագայում։

Գեթ մեկ դեպք չկա, որ սրանց գրածը ունենար փաստ, իրավական հիմք ու ապացույց։

Եվ լալահառաչ հոդվածների զգալի մասն էլ մարդկանց տեղաշորի, ինտիմ կյանքի, անձնական դաշտի վերաբերյալ էր։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Top of Form

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ